Արշավային դեղատուփ (մինչև 4000 մ)
Ձեզ ենք ներկայացնում արշավային դեղատուփ, որը պատրաստված է հատուկ Հայաստանի արշավների համար: Դեղատուփի պարունակությունը նախատեսված է մինչև 4000 մետր բարձրությունների համար: Ըստ բժիշկ-արշավական Ռաֆայել Ժամակոչյանի այս դեղատուփը կազմված է միայն ամենաանհրաժեշտ դեղերից, որպեսզի ցանկացած արշավական կարողանա ունենալ իր ուսապարկում: Հակիրճ նկարագրել ենք դեղերի ազդեցությունը, կողմնակի ազդեցությունը և մոտավոր գինը, որպեսզի հեշտ կողմնորոշվեք դեղատանը:
Մենք խորհուրդ ենք տալիս տպել այս ցանկը կամ ուղղակի դեղատանը բացել հեռախոսով և հավաքել արշավային դեղատուփ: Մի թողեք վաղվան, փորձանքը մի անգամ է լինում և յուրաքանչյուր արշավական պատասխանատու է ոչ միայն իր այլ նաև արշավի մյուս մասնակիցների համար:
ՑԱՎԱԶՐԿՈՂՆԵՐ
Անալգին
Ազդեցությունը – Ունի միջին ուժգնության ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն: Նախատեսված է հոդային, մկանային ցավերի, ատամնացավի և նյարդացավերի ժամանակ: Ունի նաև ջերմիջեցնող հատկություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, երիկամների և լյարդի ախտահարումները, ասթմատիկ վիճակի խորացումը. Արյան որոշակի պաթոլոգիաներ:
Գինը – 100 դրամ- 1 տուփը-10 հաբ
Կետոռոլակ
Ազդեցությունը – Ունի բարձր ուժգնության ցավազրկող, քիչ ջերմիջեցնող և միջին հակաբորբոքային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 1300 դրամ – 10 ամպուլան
Դեքսալգին
Ազդեցությունը – Ունի բարձր ուժգնության ցավազրկող, քիչ ջերմիջեցնող և միջին հակաբորբոքային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 190 դրամ-1 տուփ փոշին, 210 դրամ-1 հաբը
ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ
Նո-Շպա
Ազդեցությունը – ունի կծկանքալույծ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, գլխացավ, ճնշման անկում, սրտխառնոց, փսխում:
Գինը – 35 դրամ- 1 հաբը
ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ
Կեստին
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ սրտխառնոց, անքնություն, ցավ որովայնում:
Գինը – 500 դրամ-1 հաբը (ոչ իրական արժեք)
ՀԱԿԱՇՈԿԱՅԻՆ
Դեքսամետազոն
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ և հակաշոկային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ստամոքս-աղիքային, նյարդային, նյութափոխանակության խանգարումներ, որոնք դրսևորվում են շատ հազվադեպ և մեծ դոզաներով կիրառելու դեպքում:
Գինը – 100 դրամ-1 ամպուլան
ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ստերիլ անձեռոցիկներ – 100 դրամ
Ջրածնի պերօքսիդ 3% – 150 դրամ
Բետադին – 750 դրամ
Եռանկյուն կտոր – 500 դրամ
Մկրատ – 300 դրամ
Էլաստիկ բինտ – 750 դրամ
Պինցետ – 1000 դրամ
Santavik – 200 դրամ
ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ
Անուշադրի սպիրտ – 150դ րամ
Կատվախոտ – 120 դրամ
Բինտ – 200 դրամ
Ներարկիչներ – 50 դրամ
Լարան՝ զարկերակային – 700 դրամ
Սպիրտե գնդիկներ – 10 դրամ
Ոչ ստերիլ ձեռնոցներ – 50 դրամ
Արշավներ և Լեռնագնացություն Հայստանում