Թռիչք պարապլանով
Թռիչքների օրերը որոշում ենք հաշվի առնելով եղանակային պայմաններն ու հաճախորդի հարմարավետությունը: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն և գիտելիքներ անհրաժեշտ չեն, քանի որ պարապլանով թռիչքներն իրականացնում են մեր փորձառու օդաչուները: Թռիչքի վայրը որոշվում է հաշվի առնելով եղանակային պայմանները։
Շարժիչով պարապլանով հիմնականում թռիչքների մեկնում ենք լուսադեմին՝ առավոտյան 03:00-04:30 ամռանը, 05:00-07:00 ձմռանը ընկած ժամանակահատվածում եւ վերադառնում մինչեւ 12:00 (մեծ խմբերի դեպքում ժամը փոփոխվում է):
Առանց շարժիչ տարբերակի դեպքում շարժվում ենք 08:00-14:00 ընկած ժամանակահատվածում եւ վերադառնում՝ 5-9 ժամ անց:
Արժեքը՝
- 10 րոպե տևողությամբ մեկ թռիչքի արժեքը՝ 45 000 դրամ
Թռիչքն իրականացվում է շարժիչով պարապլանով հարթավայրային տեղանքից
- Մինչև 20 րոպե՝ 65 000 դրամ
Թռիչքն իրականացվում է թե՛ շարժիչով, թե՛ առանց շարժիչ պարապլանով, երկրորդ դեպքում՝ մեկնարկը սարի վրայից մի փոքր վազքով է։
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Ապահովագրություն
- GoPro տեսախցիկով նկարահանում
Արժեքը չի ներառում՝
- Երկկողմանի տեղափոխումը (3000-5000 դրամ, կախված տեղանքից)
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին