Հայաստանի լեռները և դրանց բարձր գագաթները
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ Հայաստանի տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր: Այս հոդվածում ներկայացնում ենք 3 լեռնագրական մարզերը։ Միջլեռնային գոգավորություններն ու դաշտերը չենք ընդգրկել մեր ուսումնասիրության նյութի մեջ: Անդրադարձել ենք Հայաստանի ամենաերկար լեռնաշղթաներին և նրանց ամենաբարձր գագաթներին, որոնց բարձրությունը 2000 մետրից բարձր է և հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջային տեսանկյունից։ Ստորև նշված բոլոր լեռները բարձրացել ենք «Մերն է» նախագծի շրջանակներում։ Ցանկացած լեռան մասին կարող եք կարդալ սեղմելով ամենաբարձր գագաթի վրա և անցնել հղումով, որտեղ ներկայացրել ենք ավելի մանրամասն նկարագրություն և լուսանկարներ մեր արշավներից։ Այս տեղեկությունները ներկայացված են նաև Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագի «Լեռնային կղզի» գրքում։
Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռների մարզ
Մարզը զբաղեցնում է Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասը։ Այս գոտու մեջ մտնող լեռները բաժանվում են արտաքին շարի` Վիրահայոց, Գուգարաց, Միափորի և ներքին շարի՝ Բազումի, Շիրակի, Բովաքարի, Իջևանի, Պապաքարի, Փամբակի, Ծաղկունյաց, Թեղենյաց, Արեգունու, Սևանի և մի քանի այլ լեռնաշղթաներ: Միջլեռնային գոգավորություններից մարզում առանձնացնում են Լոռվա, Շիրակի դաշտերը, Սևանի գոգավորությունը և Փամբակի, Դեբեդի, Աղստևի հովիտները:
Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռների մարզ / Հայաստանի լեռները
Վիրահայոց լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Լալվար լեռ (2552 մ)
Շիրակի լեռներ
Երկարությունը՝ 47 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ցուլասար լեռ (2556 մ)
Ցողասարի լեռներ
Երկարությունը՝ 26 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Շաղզարդ լեռ (2712 մ)
Բազումի լեռներ
Երկարությունը՝ 66 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրասար լեռ (2992 մ)
Քարհանքի լեռներ
Երկարությունը՝ 14 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Շիկալիճ լեռ (2402 մ)
Վահագնի լեռներ
Երկարությունը՝ 16 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Քարհատ լեռ (2230 մ)
Տափերի լեռներ
Երկարությունը՝ 12 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Վարդուտ լեռ (2353 մ)
Կամատուրի լեռներ
Երկարությունը՝ 3,5 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Գլուտ լեռ (2101 մ)
Գուգարաց լեռներ
Երկարությունը՝ 80 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Դժարսար (2244 մ)
Իջևանի լեռներ
Երկարությունը՝ 32 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Սառցապատ լեռ (2532 մ)
Կենաց լեռներ
Երկարությունը՝ 50 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կենացսար լեռ (2139 մ)
Տավուշի լեռներ
Երկարությունը՝ 47 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մեծլանջ լեռ (2052 մ)
Փամբակի լեռներ
Երկարությունը՝ 106 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Թեժ լեռ (3101 մ)
Արջանոցի լեռներ
Երկարությունը՝ 28 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ձոր լեռ (2628 մ)
Արջուտի Թամքոց լեռներ
Երկարությունը՝ 16 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Նժույգ լեռ (2470 մ)
Թեղենյաց լեռներ
Երկարությունը՝ 22 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Թեղենիս լեռ (2851 մ)
Կարմիր Թևի լեռներ
Երկարությունը՝ 4,7 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կարմիր Թև լեռ (2582 մ)
Բովաքարի լեռներ
Երկարությունը՝ 36 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Բովաքար լեռ (3016 մ)
Արեգունու լեռներ
Երկարությունը՝ 65 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կարկտասար լեռ (2750 մ)
Կենացբլրի լեռներ
Երկարությունը՝ 8 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կենացբլուր լեռ (2428 մ)
Միափորի լեռներ
Երկարությունը՝ 63կմ
Ամենաբարձր գագաթը՝ Միափոր (2993 մ)
Պայտապարի լեռներ
Երկարությունը՝ 16,5 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Պայտապար լեռ (2071 մ)
Ծաղկոտ լեռներ
Երկարությունը՝ 7 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մակաղաքար (2170 մ)
Արջաքարի լեռներ
Երկարությունը՝ 9,5 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Արտանիշ լեռ (2461 մ)
Արևելյան Սևանի լեռներ
Երկարությունը՝ 48 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ծարասար լեռ (3427 մ)
Հրաբխային լեռնազանգվածների և սարավանդների մարզ
Այս մարզը ձգվում է ՀՀ տարածքի առանցքային մասով՝ հյուսիս – արևմուտքից հարավ-արևելք և բաժանում միմյանցից հյուսիսային և հարավային ծալքաբեկորավոր լեռների մարզերը: Այս մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի մոտ 45 %-ը: Սկսվում է հյուսիս-արևմուտքից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռներով, ձգվում հարավ , ապա հարավ –արևելք՝ ընդգրկելով Արագած և Արայի լեռնազանգվածները, Գեղամա լեռնավահանը, Վարդենիսի լեռները և Սյունիքի բարձրավանդակը:
Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով և թույլ մակերևութային հոսքով: Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները։ Թթվային լավան դուրս մղվելով կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լեռնազանգվածներ։ Այն լավ արտահայտված է Սպիտակասար, Վարդենիս և Մեծ Իշխանասար լեռնագագաթներում:
Մարզը բաժանվում է 2 ենթամարզերի՝ Ջավախք-Աշոցքի և Արագած-Սյունիքի:
Հրաբխային լեռնազանգվածների և սարավանդների մարզ
Ջավախքի լեռներ
Երկարությունը՝ 65 կմ, ՀՀ-ում՝ 20 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Աչքասար լեռ (3196 մ)
Եղնախաղի լեռներ
Երկարությունը՝ 60 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մեծ Եղնախաղ (3042 մ)
Արագած Լեռնավահան Արայի լեռնազանգված
Ամենաբարձր կետը՝ Հյուսիսային գագաթ (4090 մ)
Արայի լեռնազանգված
Ամենաբարձր գագաթը՝ Արայի լեռ (2606 մ)
Գեղամա լեռներ
Երկարությունը՝ 72 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռ (3597մ)
Վարդենիսի լեռնավահան
Երկարությունը՝ 78 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Վարդենիս լեռ (3522մ)
Սյունիքի բարձրավանդակ
Ամենաբարձր գագաթը՝ Թրասար (3594 մ)
Հարավային ծալքաբեկորավոր լեռների մարզ
Մարզը տարածվում է Ազատ գետի հովտից մինչև Արաքսի հովիտ: Բաժանվում է 2 ենթամարզի՝ Ուրծ-Վայքի և Զանգեզուրի: Այս մարզն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ: Ամենախոշոր լեռնագրական միավորը Զանգեզուրի լեռնային համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լեռներով և նրանց բազմաթիվ լեռնաճյուղերով, առանձին միավոր է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լեռնաշղթան:
Ողջաբերդի լեռներ
Երկարությունը՝ 28 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ողջաբերդ լեռ (2220 մ)
Երանոսի լեռներ
Երկարությունը՝ 41 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Հանդասար լեռ (2293 մ)
Կոտուցի լեռներ
Երկարությունը՝ 13 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կոտուց լեռ (2061 մ)
Տասանորդի լեռներ
Երկարությունը՝ 14 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Տասանորդ լեռ (2535 մ)
Ուրծի լեռներ
Երկարությունը՝ 27 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրծ լեռ (2446 մ)
Քարկատարի լեռներ
Երկարությունը՝ 25 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Քարկատար լեռ (2961 մ)
Գնդասարի լեռներ
Երկարությունը՝ 28 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մկնասար լեռ (2947 մ)
Վայքի լեռներ
Երկարությունը՝ 72 կմ, ՀՀ-ում 55 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Գոգի լեռ (3120 մ)
Թեքսարի լեռներ
Երկարությունը՝ 45 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Սեմասար լեռ (3385 մ)
Զանգեզուրի լեռներ
Երկարությունը՝ 160 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կապուտջուղ լեռ (3906 մ)
Բարգուշատի լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Արամազդ լեռ (3399մ)
Խուստուփ – Կատարի լեռներ
Երկարությունը՝ 44 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Խուստուփ լեռ (3201 մ)
Մեղրու լեռներ
Երկարությունը՝ 64 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Բաղացսար լեռ (3249մ)
Հեղինակ՝ Տիգրան Վարագ
Օգտագործված գրականություն՝ «ՀՀ լեռնագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատու-բառարան», Գեոդեզիա և քարտեզագրություն ՊՈԱԿ, գլխ. խմբագիր Յու. Վարյան, Երևան 2015
Քարտեզը՝ Անուշավան Բարսեղյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: