Նեմրութ / Սարակն (հրաբուխ)
Նեմրութ հրաբուխ (Սարակն)՝ գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի արևմտյան ափին: Բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Հիմքի շրջագիծը՝ մոտ 50 կմ: Հարավ – արևելյան լանջերը զառիթափ են, արևմտյանը զառիկող իջնում են դեպի Մշո դաշտ: 2400 մ բարձրության վրա գտնվում են Նեմրութ լեռան խառնարանային լճերը: Լճերից փոքրի ջերմաստիճանն ավելի բարձր է: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի խառնարանը: Ի դեպ Նեմրութ լեռան խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում:
Տեսանյութը՝ Էդուարդ Ստեփանյանի
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի