Սևանի ափին
Սևանավանք
Համալիրը ներկայացնում են Սբ Առաքելոց և Սբ Կարապետ երկու եկեղեցիները, գավթի ավերակները, մասնակի վերակառուցված վանական խցերը, Սբ. Հարություն եկեղեցու հիմքերը։ Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին և նրան կից գավիթն այլևս գոյություն չունեն։ Համալիրի բոլոր կառույցները բլրի հարավ-արևմտյան կողմում են։ Պահպանվել են նաև համալիրի ներքին և արտաքին պատերի հիմքերը, բնակելի և տնտեսական շինություններ։
Ըստ հայոց պատմիչների, Աշոտ Ա Բագրատունու դուստր և Սյունաց իշխան Վասակ Գաբուռի կին իշխանուհի Մարիամը ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Հանդիպելով Սևանավանքի վանահայր, ապագա կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցուն, նա հանձն է առնում հովանավորել վանքի նորոգումը և ընդարձակումը և կառուցել Սբ Առաքելոց և Սբ Աստվածածին եկեղեցիները։
Ավանդությունը պատմում է, որ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:
Սևանի և Հայաստանի այլ լճերի մասին լեգենդները կարող եք կարդալ այստեղ:
Իսկ ստորև ներկայացված լուսնկարները կպատմեն, թե ինչպես ենք մենք անց կացնում մեր հանգիստը Սևանի ափին:
Լուսանկարները՝ Միրեյ Մարսուվանյանի, Կարո Սահակյանի, Հռիփսիմե Հովհաննիսյանի և Տիգրան Շահբազյանի